Հայաստանի շախմատիստ Արման Միքայելյանը հաղթել է ԱՄՆ-ի Գարդեն Գրուֆ քաղաքում կայացած շախմատի միջազգային մրցաշարում: Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և իրանցի Էհսան Գաեմ Մագամիի և ամերիկացի Ջոն Դ Բրայանթի հետ միասին կիսել է 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող է ճանաչվել Արման Միքայելյանը, որը կստանա 2500 դոլար պարգևավճար:
Կարդալ աղբյուրում
0